ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
15.05.2012 | 00:00

...թե այս ընտրությունները եղել են ամենաթանկը հայաստանյան ողջ պատմության մեջ: Ամենաշատ փողը ծախսել է ԲՀԿ-ն` մոտ երկու միլիոն դոլար: Մի քիչ պակաս` ՀՀԿ-ն: Մնացածների ծախսը «մրցակցային» չէ:

Ընդ որում, որպես օրինաչափություն, «բաժանված» փողերի երեսուն տոկոսն է աշխատում. դա է մինիմումը. եթե ձեռք բերված ձայները դրանից ցածր են լինում, ուրեմն «բաժանորդը» լավ չի աշխատել, փողը կերել է, «օրենքով» հետ պիտի վերցվի. խաղի կանոններն են այդպիսին, ինչի մասին փողը տալիս կանխավ տեղեկացնում են «բաժանորդին»:

Ասում են` գրեթե բոլոր կուսակցությունները, նույնիսկ ՀՀԿ-ն` Շիրակի ու Արարատի մարզերում, իրենց գցված են զգում, և այս օրերին զբաղված են ընտրատարածքների արձանագրություններն «ուսումնասիրելով», փողի հետքերով գնալով, «երեսունից» պակասի դեպքում պահանջելով` հետ տվեք մեր փողերը:

Դիտվել է՝ 33935

Մեկնաբանություններ